-
27.01.2021|
13:45
Շուշիում դպրոց կառուցելու համար նախ կընտրվի հարմար վայր, ապա կդրվի դպրոցի հիմքը՝ հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Նա նշել է, որ Շուշիում Ուզեիր Հաջիբեկովի անվան դպրոց կառուցելու առաջարկը հաստատվել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
-
27.01.2021|
13:22
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
-
27.01.2021|
13:21
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
-
27.01.2021|
13:17
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
27.01.2021|
13:15
Այսօր Բաքվից Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ:
-
27.01.2021|
13:14
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Բայդենի առաջին խոսակցությունն էր Պուտինի հետ:
-
27.01.2021|
13:11
ԱՄՆ Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում։ Նախագահ Ջո Բայդենի երկարամյա խորհրդականը ստանձնում է Դոնալդ Թրամփի չորս տարվա նախագահությունից հետո աշխարհի հետ ԱՄՆ հարաբերությունները վերանայելու և խմբագրելու բարդ առաքելությունը:
-
27.01.2021|
11:56
Պատկերացրեք տուն, որ երեք բնակարան ունի, որտեղ ապրում է երեք ընտանիք: Հնամենի, գեղեցիկ տունը գեղադիր վայրում է, գրավում է բազում զբոսաշրջիկների, առաջին հարկում առևտրի կրպակներ են, որտեղից կարելի է եկամուտ ստանալ ու բաժանել բնակիչներին:
-
27.01.2021|
11:50
2020-ի վտանգավոր վարակը գուշակել էր սովետական հայտնի պայծառատես Վոլֆ Մեսինգը: Հայտնի է, որ նա ճշգրիտ կանխատեսել է Հայրենական մեծ պատերազմի ավարտի օրը, Իոսիֆ Ստալինի մահվան օրը: Պայծառատեսը իր տեսիլքների մասին պատմում էր Իոսիֆ Ստալինի որդուն՝ Վասիլի Ստալինին:
-
27.01.2021|
00:06
Իրանի Tehran Times թերթում լույս է տեսել հոդված, որում հեղինակը խոսում է 2020-ի աշնանը Արցախյան պատերազմի և դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորված նոր աշխարհակարգի մասին: